Նախարարը հրապարակեց առաջատար ԲՈՒՀ-երի եռյակը (տեսանյութ)
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խոսեց բուհական այն պիլոտային ծրագրերի մասին, որոնք նախաձեռնվել են դեռևս անցյալ տարվանից։ Ծրագրերը հիմնականում վերաբերում էին կրթական որակների ապահովմանը հայաստանյան կրթական բարձրագույն հաստատություններում ՝ ելնելով միջազգային այն չափանիշներից, որոնք դրված են Հայաստանի ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում։
«Բազմաթիվ փորձագետներ, թե՛ միջազգային, թե՛ տեղական, աշխատել են , որպեսզի ներկայացված համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի իրականում ուսանողակենտրոն որակյալ կրթական ծառայությունների մատուցման քաղաքականությունը մեր ԲՈՒՀ-երի կողմից»,-նշեց Արմեն Աշոտյանը։
Վերջինս հրապարակեց նաև այս տարվա առաջատար համալսարանների եռյակը, որը գլխավորում էր ԵՊՀ-ն, երկրորդ տեղում ՝ Ամերիկյան համալսարանը, իսկ երրորդ տեղում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
