Նախարարը պարզաբանում է
Խորհրդային տարիների՝ Հայաստանի քաղաքացի քաղբանտարկյալների բնակարանային հարցը հնարավորության սահմաններում լուծված է: Հայաստանի խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն հարցին, որը կապված էր հոկտեմբերի 28-ին նշվող Քաղաքական բռնաճնշումների զոհերի օրվա հետ:
Նախարարը հիշեցրեց, որ, ավելի վաղ բնակարանային բարդ պայմաններում գտնվող մի քանի հարյուր բռնաճնշված արտոնյալ (1%-ի) երկարաժամկետ վարկ է ստացել բնակարան գնելու համար:
Հետագայում գումարի վերադարձման խնդիրներ են առաջացել եւ ծրագրի արդյունավետությունը հարցականի տակ է դրվել: Վարկի կուտակված տոկոսները ներվել են, իսկ վարկի պայմանները՝ բարելավվել:
