Նախկին ամուսինը Արեշի G Hotel հյուրանոցում խանդի հողի վրա ծեծել է կնոջը և փորձել բռնաբարել նրան
1in.am-ը գրում է.Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հովսեփ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 37-ամյա Հովսեփը 2014 թվականի հունվարի 20-ին Նոր Արեշում գործող «G Hotel» հյուրանոցային համալիրի 3-րդ առանձնասենյակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում բռնություն գործադրելով, դանակի գործադրման սպառնալիքով փորձել է իր նախկին կնոջ կամքին հակառակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Հովսեփը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Հովսեփն ու Ազնիվը (անունը փոխված է) ամուսիններ են եղել ու համատեղ տնտեսություն են վարել 2002-ից մինչև 2008 թվականը:
Նրանք համատեղ ամուսնությունից անչափահաս երեխա ունեն:
Մեղսագրված արարքի համար Հովսեփը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ժամանակ Հովսեփն ասել է, թե 2008 թվականին կնոջ հոգեկան խնդիրների պատճառով ամուսնալուծվել են:
մանրամասները` սկզբնաղբյուրում
