Նախկին կինը 7 օր շարունակ փակել է տան դուռը՝ թույլ չտալով ամուսնուն դուրս գալ տանից
Նախօրեին 49-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նախկին կինը 7 օր շարունակ փակել է տան դուռն ու թույլ չի տվել իրեն տանից դուրս գալ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ից 28-ը, տղամարդու 42-ամյա նախկին կինը փակել է բնակարանի մուտքի դուռը և թույլ չի տվել իրեն դուրս գալ բնակարանից և այդ օրերի ընթացքում խոհանոցային դանակով սպառնացել է սպանել իրեն, ոտքերով ու ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը:
Կատարվում է հետաքննություն:
