Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է
Գործը հարուցվել է իջեւանցու բողոքի հիման վրա Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը հայտարարել էր, թե իր դեմ հարուցած քրեական գործով քննչական գործողություններ չեն կատարվում, այդ գործի հարուցումը կապված է այն բանի հետ, որ ինքը 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: 2015 թ. օգոստոսի 28-ին Վ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով: Տվյալ գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը: Քրեական գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը: 1987թ. Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի՝ որպես սրճարան աշխատեցնելու համար: 2001թ., Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ , այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: 2006թ. այն տրվել է Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը: Գ. Սուքոյանը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
