Նախկինում յոթ անգամ դատապարտվածն այս անգամ ավտոմեքենա էր գողացել
Նոյեմբերի 8-ին` ժամը 22:00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նոյեմբերի 10-ին` ժամը 20:00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 1974թ. ծնված, նախկինում 7 անգամ դատապարտված Հայկ Գ.-ն և հայտնել, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, որը կայանված է Չարբախ թաղամասում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
