Նախկին ոստիկանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Փաստինֆոն գրում է. Նախկին ոստիկանը «Անգլիական» այգու տնօրենի կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Կարեն Պետրոսյանը Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց գտնվող «Անգլիական» այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել Գևորգ Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է Գևորգ Մնջոյանի որովայնին և կրծքավանդակին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատարանը հիմնավորված է համարել, որ Կարեն Պետրոսյանը 2014թ հունվարի 08-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Անգլիական» այգում օգնելիս է եղել խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորը, այդ ընթացքում անգույն կպչուն ժապավենը (սկոչը) կտրելու համար փնտրել է դանակ: Հենց այդ պահին առևտրով զբաղվող կանանց և ամբաստանյալ Կարեն Պետրոսյանին մոտեցել է նշված այգու այգեպանը, ով պահանջել է առևտրով զբաղվողներին այգու մաքրության համար գումար վճարել:
մանրամասները` սկզբնաղբյուրում
