Նախնական համաձայնությամբ, խմբով ավազակության են դիմել. 21-ամյա քաղաքացին կալանավորվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 6-ին, ժամը 13.15-ին, Երեւանի Մ. Խորենացու փողոցի թիվ 207 հասցեի մոտ հայտնաբերվել է 21-ամյա Ժիրայր Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):
Խափանման միջոցը՝ կալանք:
