Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ.
Այսօր հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ։ «Ռազմինֆո»-ի տվյալներով՝ խոցվելու պահին ուղղաթիռը Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։
