Նախնական տվյալներով հանցագործն Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ չի ունեցել (ԼՐԱՑՎԱԾ)
Shabat.am-ը գրում է. ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում հայտնաբերված եւ ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը խոստովանել է, որ դաժան սպանությունն ինքն է կատարել: Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն՝ Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հ. Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե տարօրինակ չէ՞ արդյոք այն, որ նա դուրս է եկել գիշերով միայնակ շրջելու եւ հենց հայտնվել է Ավետիսյանների բնակարան, որոնց հետ, ըստ նախնական տեղեկությունների, ընդհանրապես առնչություն չունի: Ոստիկանապետի տեղակալը պատասխանեց. «Իր նշած պատճառաբանությունները մանրազնին ուսումնասիրվում են:Նրա բոլոր ասածները համապատասխան ստուգում են անցնում, լուրջ խումբ ենք ստեղծելու: Կնշանակվեն համապատասխան համալիր փորձաքննություններ, ուսումնասիրվում է նրա անցյալը, ՌԴ ՊՆ առաջին տեղակալն է ժամանել՝ լուրջ փորձագետներով եւ մասնագետներով, ստուգվում են նրա բանակ զորակոչման հիմքերը, անցած ճանապարհը, զորակոչման պայմանները եւ ընտանեկան կազմը: Այս պահին կարող եմ վստահեցնել, որ կրթական եւ գիտական մակարդակը շատ ցածր է»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
