Նախնական տվյալներով Փարիզում ահաբեկչությունների զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ՏԿԱԻՆ
Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարարությունը կապ է հաստատել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, որը տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:
