Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ.Աննա Ստեփանյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զեկուցել է, որ համայնքային ենթակայության 160 մանկապարտեզներում 2017թ. ընթացքում ապահովվել է շուրջ 30300 երեխայի անվճար կրթությունը, այդ թվում նաև 189 երեխայի ներառական կրթությունը:
Նախորդ տարվա ընթացքում հիմնանորոգվել է 8 մանկապարտեզ, նախակրթարաններին տրամադրվել է 12340 կտոր նոր գույք: Մանկապարտեզն ավարտող շուրջ 10000 երեխաներ էլ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ:
