Նախօրեին դաժանաբար սպանված երիտասարդն իր 3 ընկերոջ հետ սխալ բնակարան էր այցելել
Shabat.am-ը գրում է. Նախօրեին Երևանի Աբելյան փողոցի 3-րդ շենքում դաժան սպանություն հեղինակը երեկ երեկոյան ներկայացել է ոստիկանության բաժին և խոստովանել իր հանցանքը: Նա պատմել է, որ դանակով հարվածել է Վազգեն Դալլաքյանին և Արման անունով մի տղայի, որը մարմնական վնասվածքներ է ստացել:
Որոշ տեղեկություններով՝ այդ անձինք իսկապես շփոթել են շենքը: Հարբած են եղել և ինչ-որ աղջկա բնակարան են փնտրել: Գիշերը 12-ին մոտ մեկ անգամ թակել են Գագիկի տան դուռը: Վերջինս բացել է, հարցրել, թե ում են փնտրում և ճշտելուց հետո փակել է ու գնացել քնելու: Անմիջապես հետո հաջորդել են ավելի ուժեղ թակոցները: Գագիկը, արդեն նախազգուշանալով, բացել է դուռը և այդ պահին վիճաբանություն է սկսվել, որը վերածել է քաշքշուկի: Դուռը թակողները, որոնք, որոշ տեղեկություններով, 4 հոգի են եղել, փորձել են ներխուժել բնակարան: Աղմուկի վրա եկել է նաև կինը և ականատես եղել, թե ինչպես է ամուսինը ձեռքերով պահել դուռը, որ նրանք չներխուժեն ներս: Սակայն վիճաբանությունը շատ թեժանալուց հետո հաջորդել է դանակահարությունը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
