Նախօրեին Մոսկվայում հրազենից Հայաստանի քաղաքացի է սպանվել
Անհայտ չարագործը Մոսկվայի հարավ-արևմուտքում հրազենից մի քանի կրակոց է արձակել ՀՀ քաղաքացու վրա: Վիրավորը հիվանդանացում մահացել է: Այս մասին ТАСС ռուսաստանյան գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:
«Տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ ժամը 21-ին, Բալակլավյան պողոտայի թիվ 4 շենքի մոտ: Հանցագործն ատրճանակից մի քանի անգամ կրակել է տուժողի վրա, երբ վերջինս իր աղջկա հետ դուրս է եկել շքամուտքից: Քիլերը դեպքի վայրից փախել է»,-ասել է գործակալության աղբյուրը:
Տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
