Նազարբաևը ցանկանում է փոխել երկրի կառավարման համակարգը
Ղազախստանում իշխանական լիազորությունները կարող են վերաբաշխվել նախագահի, խորհրդարանի ու կառավարության միջև: Արդյունքում Ղազախստանը կդադարի լինել սուպերնախագահական հանրապետություն: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել պետության ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը՝ մեջլիսի արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո:
«Մենք այդ ուղղությամբ մտածում ենք: Թե երբ դա տեղի կունենա՝ կախված կլինի երկրում և աշխարհում տնտեսական վիճակից: Եթե դա լինի մեր ժողովրդի կամքը՝ անցնել կառավարման այլ համակարգի, մենք այդ մասին լրջորեն կմտածենք»,- ասել է Նազարբաևը:
Slaq.am
