Նեմցովի գործով ֆիգուրանտ Ռուսիկը գտնվում է Չեչնիայում
Հայտնաբերվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Ռուսլան Մուխուդինովի «հետքերը», հայտնում է rosbalt.ru-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:
«Եթե գործի մեկ այլ ֆիգուրանտ Ռուսլան Գերմևի մասին ինչ-որ տեղեկություններ է ստացվում (հայտնի է, որ նա սաղ է), Մուխուդինովի մասին չկար ոչ մի տեղեկություն: Այդպես չի լինում»,-նշել է նախկինում գործակալության աղբյուրը, ենթադրելով, որ Մուխուդինովը մահացել է: Սակայն, օրերս հետաքննիչները տեղեկատվություն ստացան, համաձայն որի Ռուսլանը ողջ առողջ է և գտնվում է Չեչնիայի տարածքում: «Նա կապնվել է իր մի քանի ծանոթների հետ: Ուրախացել է, որ կարողացել է այնպես թաքնվել, որ ոչ ոք չի կարողացել հայտնաբերել նրան»,-պատմել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, Մուխուդինովը Չեչնիայի լեռնային գոտիներում է գտնվում, և այժմ իրականացվում են նրա կալանավորման տարբերակները:
Ինչպես արդեն հայտնել է «Росбалт» գործակալությունը, հետաքննիչները պարզել են, որ «Նեմցովի գործի» մեկ այլ ֆիգուրանտ Ռուսլան Գերմևը Միացյալ Արաբական Էմիրություններից վերադարձել է և գտնվում է Չեչնիայի լեռնային գոտիներում:
