Նեմցովի սպանության գործով մեղադրյալը հայտարարել է, որ իրեն սղոցով սպառնացել են
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկը` Անզոր Գուբաշևը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են: Այդ մասին գրել է «Коммерсантъ»-ը:
Մեղադրյալը Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինին նամակ է հղել, որտեղ նշել է, որ Ինգուշեթիայում իրեն ձերբակալելուց հետո տեղափոխել են Վլադիկովկաս ու օրերով պահել ինչ-որ օբյեկտում: Ձերբակալման պահին Գուբաշևը եղել է եղբոր` Շադիդի հետ, որը նույնպես նույն գործով անցնում է որպես մեղադրյալ:
«Սև դիմակներով անձինք մեզ գցեցին դեմքով գետնին, ծեծեցին ձեռնաշղթա հագցրին ու տեղափոխեցին Վլադիկովկաս, որտեղ էլ չլիցքավորված հրազենով «կրակել են» իմ վրա, հարվածել տարբեր գործիքներով ու խոստացել սղոցել: Ես շոկի մեջ էի», ՔԿ ղեկավարին ուղղված հայտարարության մեջ գրել է մեղադրյալը:
