Նեմցովի սպանությունից հետո թիկնապահներով եմ շրջում. Սոբչակ
Սոչիում, «Կինոտավր-2015» կինոփառատոնի ժամանակ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը և նրա ամուսինը` Մաքսիմ Վիտորգանը, ժամանել են որպես հյուրեր: Սոբչակն ամուսնուց մեկ օր ուշ է եկել:
«Ես թիկնապահներով եմ շրջում նաև Մոսկվայում: Ռուսաստանում` Բորիս Նեմցովի սպանությունից և «Նոր թերթ»-ում հրապարակաված հետագա զոհերի անուններից հետո, որտեղ նաև իմ ազգանունն է՝ ամենուր շրջում եմ թիկնապահներով: Լրագրողների հետ դա ոչ մի կապ չունի»,- ասել է Սոբչակը:
