«Ներդրումային առաջարկությունների մեջ էլ կա սպամ». Նիկոլ Փաշինյան
«Գիտեք, որ էլեկտրոնային հաղորդագրությունների մեջ կա սպամ հասկացություն: Ներդրումային առաջարկությունների մեջ էլ կա սպամ: Գիտե՞ք ինչքան միջնորդավորված բան եմ լսել՝ ուզում ենք գանք ՀՀ-ում 3 մլրդի ներդրում անենք և այլն: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե մենք այդ սպամների մեջ ռեալ առաջարկի պատշաճ ուշադրություն չդարձնենք: Դրա համար պետք է դրանք ֆիլտրելու մեխանիզմ ունենանք». մայիսի 6-ի նիստում այսպիսի հայտարարություն հնչեցրեց վարչապետը՝ ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի՝ ներդրումների մասին հարցին:
