Նիգերիայում դպրոցական ժողովի ժամանակ նռնակ է պայթել
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Պոտիսկում քաղաքում դպրոցում տեղի ունեցող ժողովի ժամանակ նռնակ է պայթել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով տեղաբնակների վրա:
Պայթյունը տեղի է ունեցել տղաների՝ գիտական և տեխնիկական դպրոցում: Զոհերի և տուժածների վերաբերյալ ստույգ տեղեկություն չի տրամադրվել:
Ամենայն հավանականությամբ պայթյունն իրականացվել է «Բոկո խարամ» գրոհայինների խմբավորման կողմից, որը Իսլամական պետություն ստեղծելուն ուղղված 5 տարի շարունակվող բռնությունների ժամանակ հաճախ է հարձակումներ իրականացրել դպրոցների վրա:
