Նիժնի Նովգորոդում սպանված հայազգի խոշոր գործարարին կհուղարկավորեն Հայաստանում
Նիժնի Նովգորոդի «ՌԲԿ- Ռուբիկոն» շինարարական ընկերության հիմնադիր և ղեկավար Եղիազար Եղիազարյանին, ով հունվարի 21-ին սպանվել էր Նիժնի Նովգորոդում, կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին հայտնում է vremyan.ru-ն՝ վկայակոչելով գործարարի շրջապատի աղբյուրին:
