Նիկոլ Փաշինյանն այցելել է հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին, որտեղ նա չորրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը:
Պարզվեց՝ երկու դատապարտյալներ միացել են հացադուլին: Տեղեկություններ կան, որ մեկ տասնյակ դատապարտյալներ նույնպես դիտարկում են հացադուլին միանալու հնարավորությունը:
Պատճառը մեկն է. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը Հայաստանում դե ֆակտո չի գործում, համապատասխան հանձնաժողովները որևէ կերպ չեն հիմնավորում իրենց մերժումները և անկախ հանձնաժողովի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուց մերժման որոշումները ՀՀ օրենսդրությամբ բողոքարկման ենթակա չեն:
Սա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները որոշումներ կայացնում են ոչ թափանցիկ, միայն իրենց հայտնի սկզբունքներով, ինչը առաջ է բերում ազատազրկման դատապարտված անձանց և նրանց հարազատների հասկանալի բողոքը»:
