Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Ավետիսյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սամվել Ավետիսյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: