Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կարապետ Գուլոյանի հետ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր: Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար: Նույնը վստահեցրեցի ես՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ եւ ԱԺ պատգամավոր»:
