Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի քարտուղար ունի
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Կարապետյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արման Եղոյանը, ով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր և ազատվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
