1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում

Ի՞նչ է կատարվում իրականում Ղազախստանում, ովքեր են կանգնած տեղի ունեցող աղմկոտ իրադարձությունների հետեւում, որքանով էր նպատակահարմար ՀԱՊԿ անդամության շրջանակում խաղաղապահ զորք ուղարկել Հայաստանից այնտեղ եւ ինչ դերակատարություն ունի այս հարցում հայաստանյան իշխանությունը: Այս եւ մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ, ով եղել է ԱԺ վեցերորդ գումարման Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ եւ դեռեւս 5 տարի առաջ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի կողմից արժանացել Ղազախստանի պետական բարձրագույն պարգեւի:

«ԿԱ՛Մ ԴՈՒՔ ԱՊՈՒՇ ԵՔ, ԿԱ՛Մ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱՏՐՎԱԾ ԵՔ»

- Ինչպե՞ս կբացատրեք այն, որ իրեն, այսպես ասած, «հեղափոխական» համարող Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ ողջունելի էր համարում հայ ժողովրդի ցասումը, հիմա հանկարծ դարձել է հակահեղափոխական ու որոշել, թե Հայաստանը պետք է մասնակցություն ունենա ղազախ ժողովրդի ցասումը ճնշելու գործում:

- Նախ ղազախ ժողովրդի ցասումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ դժգոհում են ահաբեկիչներից, ովքեր գրավում են իրենց քաղաքները: Եվ երկրորդ՝ Նիկոլն այս ամենի մեջ փոքրիկ, աննկատ եւ անէական մի փշուր է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր թեեւ քննադատում են, բայց իրականում ուզում են Նիկոլին դարձնել գործող դեմք: Այդպիսի մարդկանց պետք է ասել՝ կա՛մ դուք ապուշ եք, կա՛մ Նիկոլի կողմից վարձատրված եք, որովհետեւ ցանկացած քիչ, թե շատ ուղեղ ունեցող կամ 8-րդ դասարանի կրթություն ստացած մարդը հասկանում է, որ Նիկոլն էլի եմ ասում՝ աննկատ փշուր է այս մե՜ծ խաղի մեջ:  Դրա համար եկեք խոսենք լուրջ գործընթացների մասին եւ ոչ թե տանք անէական անուններ:

- Այդուհանդերձ, մեկ գիշերվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն, իբրեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահհայտարարեց, որ որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակովԻնչպե՞ս եք վերաբերում նման գերակտիվությանը, երբ անգամ մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների ժամանակ այդպես էլ չհաջողվեց ՀԱՊԿ-ից ստանալ անհրաժեշտ աջակցություն:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող լինելուն, սա չի նշանակում, թե այդտեղ Նիկոլն ինչ-որ լուրջ դերակատարություն ունի: Ի վերջո, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ակտիվությամբ պայմանավորված հսկայական զորախումբ է տեղափոխվում Ղազախստան եւ ընդհանրապես լուծվում է բավականին լուրջ քաղաքական խնդիր: Իսկ խնդիրն, ըստ էության, ՀԱՊԿ-ի վերակենդանացումն է: Ժամանակին բոլորս դժգոհում էինք,  որ ՀԱՊԿ-ն անհասկանալի է եւ որեւէ կոնկրետ գործառույթ չի իրականացնում, իսկ հիմա այն վերակենդանացավ եւ գործառույթներ է իրականացնում, ինչը նաեւ մեր օգտին է: Եվ մյուս կողմից էլ Ղազախստանի նախագահն, իհարկե, շատ պարզ, հստակ եւ բոլոր կանոնակարգերով պայմանավորված ձեւերով դիմեց ՀԱՊԿ-ին՝ խնդրելով օգնություն: Մինչդեռ Հայաստանը կարծում եմ՝ ոչ մի անգամ նման ձեւով ՀԱՊԿ-ին չի դիմել: Իսկ թե ինչու չի դիմել, այդ հարցը ոչ թե պետք է ուղղել ՀԱՊԿ-ին է, այլ Հայաստանի ղեկավարությանը:

«ՍԿՍՈՒՄ ԵՍ ՏԽՐԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅՈՒՄ ԿԱ ԱՅԴՊԻՍԻ ԱՆՈՐԱԿ ՇԵՐՏ»

- Առերեւույթ տպավորություն է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են ներքին խնդիրներով: Մի՞թե այս դեպքում իրավունք եւ գործառույթ ունի այնտեղ անելու ՀԱՊԿ-ը:

- Ղազախստանի նախագահը հստակ գնահատել է իրավիճակը, որ խնդիրը կապված է երկրի վրա ահաբեկչական հարձակման հետ: Ուստի՝ պետք է հասկանալ, որ ներքաղաքական իրավիճակը տարբերվում է ահաբեկչական հարձակումից, երբ սպանում են իրավապահներին, գրավում են ռազմական կայաններ, ոստիկանության կետեր, բաժանվում է զենք, ծեծի են ենթարկվում հազարավոր քաղաքացիներ: Սա, իհարկե, արդեն դուրս է գալիս զուտ ներքաղաքական բողոքների դրսեւորումներից: Եվ վերջապես բոլորը պետք է հասկանան, որ այն ժամանակաշրջանն անցել է, երբ գեղեցիկ փաթեթավորումներով ՀԱՊԿ այս կամ այն երկրում իրականացվում էին նարնջագույն հեղաշրջումներ՝ դրա անունը դնելով դեմոկրատիայի համար պայքար, գազի գնի, էլեկտրաէներգիայի, 50 դրամով տրանսպորտի թանկացում եւ այլն: Նախորդ տարվա վերջում Ռուսաստանն արեց բավականին խիստ հայտարարություն, որ այլեւս չի հանդուրժի կարմիր գծերի անցում: Իսկ այդ կարմիր գիծը ոչ միայն ՌԴ սահմաններն են, այլեւ այն պետությունների սահմանները, որոնց հետ Ռուսաստանն ինտեգրացիոն գործընթացներ է իրականացնում: Սա նշանակում է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի այդ տարածքներում իրականացվեն նարնջագույն հեղաշրջումներ, իսլամիստական գործողություններ, ահաբեկչական խմբերի ներթափանցումներ եւ այլն:

- Ղազախստանը արցախյան 44 օրյա պատերազմում կրավորական դիրք ընդունեց մեր հանդեպ, իսկ պատերազմից հետո շտապեց շնորհավորել Ադրբեջանին: Հիմա քննադատություն կա, որ պետք չէր խաղաղապահ զորքեր ուղարկել այնտեղ, այլ նույն կերպ պետք է վարվեինք իրենց հետ…

- Թե ինչպիսին էր Ղազախստանի վերաբերմունքը պատերազմի օրերին եւ դրանից հետո, պետք է նշել, որ սա Նիկոլի եւ իր վարչակազմի թուլության արձանագրումն է: Համենայնդեպս, մեր ժամանակ այդպես ուղղակի չէր կարող լինել: Ինչ վերաբերում է ձեր նշած քննադատություններին, երբ այդ մասին խոսում են 3-րդ դասարանի կրթությամբ մարդիկ, հասկանում եմ, որ գուցե ինչ-որ վիրավորվածություն կա, բայց երբ դրա մասին ասում են իրենց բավականին լուրջ մարդու տեղ դնողները, որոնք իրենց անվանում են քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, արդեն սկսում ես տխրել, որ Հայաստանի քաղաքական էլիտայում կա այդպիսի անորակ, պարզապես, դատարկ շերտ: Նախ մենք այդտեղ ոչ թե ինքնուրույն ենք գործում, այլ գործում ենք, որպես ՀԱՊԿ անդամ եւ կատարում ենք մեր պարտականությունները: Եթե չես ուզում կատարել պարտականություններդ, պարզապես, պետք է դուրս գաս այդ կազմակերպությունից: Հետեւաբար, ի՞նչ են առաջարկում այդ դատարկամիտները, պարզ չէ: Եթե առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա հասկանալի է, որ ուզում են տրվենք Թուրքիային: Այդ տեսակետը վաղուց գիտենք, եւ հիմա էլ թուրքական լոբիստների նմանությամբ որոշ շրջանակներ են տարածում այն:

«ԵՐԲ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՊԿ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼԸ ՂԱԶԱԽՍՏԱՆ, ՄՏԱԾԵ՞Լ ԵՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ»

- Պարոն Բաբուխանյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ էր կատարվում Ղազախստանի իշխանության ներսում եւ ինչո՞ւ հայտնվեցին նման իրավիճակում:

- Վերջին ժամանակներս Ղազախստանում, ըստ էության, երկիշխանություն էր. կար Նազարբաեւը, որն ավտանգության խորհրդի նախագահն էր եւ ազգի առաջնորդի կարգավիճակն ուներ եւ կար Տոկաեւը, որը նախագահն էր, բայց բավականին սահմանափակ լիազորություններով: Նազարբաեւի եւ Տոկաեւի քաղաքական գծերի մեջ վերջին շրջանում բավականին նկատելի էր, որ լուրջ տարաձայնություններ կան, մասնավորապես՝ Ղազախստանի ապագա աշխարհաքաղաքական զարգացման առումով: Ղազախստանի ազգի առաջնորդ Նազարբաեւը ավելի շատ ձգտում էր դեպի Արեւմուտք եւ թուրքական աշխարհ: Ինչպես գիտեք, նա թյուրքական պետությունների կազմակերպության նախաձեռնողներից էր, նրա ձեռամբ՝ Ղազախստանն անցում կատարեց կիրիլիցայից դեպի լատիներեն այբուբենի եւ երկրում վերջին տարիներին բավականին ակտիվացել են հակառուսական շարժումները: Բացի այդ, մենք տեսանք Թուրքիայի հետ Ղազախստանի մերձեցումը մի շարք դրսեւորումներով, այդ թվում՝ Ադրբեջանի հանդեպ, այսպես ասած, բարեհաճությամբ: Ի դեպ, կարեւոր է նաեւ նշել, որ Նազարբաեւի դուստրը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ նախագահ, անգլիական շահերի սպասարկող Արմեն Սարգսյանի հետ: Այդ հարաբերությունները պայմանավորված են նրանց ընդհանուր բիզնեսով, որի արմատները տանում են Մեծ Բրիտանիա: Իսկ Տոկաեւը առավել եվրասիականամետ գործիչ է եւ ավելի շատ ուղղված է նրա հայացքը ոչ թե դեպի Լոնդոն, այլ՝ Մոսկվա: Ըստ էության, պետք է հասկանալ, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում Տոկաեւը Նազարբաեւին դուրս մղեց իշխանությունից՝ հանելով այն պաշտոններից, որով վերջինս ուղորդում էր Ղազախստանի աշխարհաքաղաքական զարգացումը դեպի Արեւմուտք եւ թուրքական աշխարհ:

- Իսկ հիմա ովքե՞ր են փորձում զինված ուժի կիրառմամբ վերցնել իշխանությունը Ղազախստանում:

- «Ալահ ագբար» գոռացողներն են, ովքեր ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ներկայացուցիչներ են: Հասկանալի է, որ այդ ուղղությունը տանում է դեպի Թուրքիա, որովհետեւ թուրքական գործողությունները Ղազախստանում շատ վաղուց ունեն հեռավոր նպատակներ: Իսկ Թուրքիայի թիկունքում, ինչպես բոլորս գիտենք, կանգնած է Լոնդոնը: Պարզ է, որ եթե «Ալահ ագբար»-ները վերցնեն իշխանություն Ղազախստանում, ապա դրանից հետո այս երկիրը ոչ թե կսահմանափակվի միայն շնորհավորանքներ հղելով Ադրբեջանին, այլ կսկսի մատակարարել զորք, անհրաժեշտության դեպքում՝ զինամթերք: Այդկերպ էին վարվում «Ալահ ագբար»-ները Սիրիայում եւ պատկերացրեք, թե այդ ժամանակ ինչ կլինի հայ համայնքի վիճակը նույն Ղազախստանում: Իսկ այնտեղ ունենք մոտ 20 հազարանոց հայ համայնք: Երբ դատարկախոսները քննադատում են ՀԱՊԿ զորք ուղարկելը Ղազախստան, մտածե՞լ են հայ համայնքի մասին:

«ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՇԱՏ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿԳՆԱ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՌԴ-Ի ՀԵՏ»

- Փաստորեն, կարո՞ղ ենք ասել, որ ՀԱՊԿ զորքերի մուտք գործելով Ղազախստան՝ կասեցվում է պանթուրքիզմի ծրագիրը Ղազախստանում:

- Անկասկած: Ռուսաստանը պարզապես կտրուկ կանխում է պանթուրքիզմի, պանիսլամիզմի, իսլամական տեռորիզմի փորձը, իսկ դրանց հետեւում կանգնած են Թուքրան եւ Մեծ Բրիտանիան: Սա Հայաստանի եւ հայ ժողովրդի, այդ թվում՝ Սփյուռքի տեսակետից, որն այսօր գտնվում է Ղազախստանում, միայն դրական երեւույթ է: Հիշեք, թե ինչ էին անում իսլամիստները Սիրիայում, երբ գրավում էին հայկական գյուղերը կամ շրջանները: Ովքեր չգիտեն, թող իմանան նաեւ նախապատմությունն այսօրվա իրադարձությունների. իրականում Անգլիայից Կիեւ տեղափոխվեցին մի շարք հեղաշրջում նախապատրաստող գործիչներ, ապա Կիեւից Ալմաթա ձեւավորվեց շատ մեծ տրանսպորտային հոսք՝ օրական 4 թռիչք էր իրականացվում: Արդյունքում Ալմաթայում, որը գտնվում է Ղազախստանի հարավում, կամաց-կամաց կուտակվեցին այն ղազախ գրոհայինները, ովքեր կռվում էին Սիրիայում, Աֆղանստանում: Նրանք նախապատրաստվել էին եւ իրենց խնդիրն էր գրավել Ալմաթան, այդտեղ բերել Ուկրաինայից (ինչպես հայտնի է այն պրոթուրքական եւ պրոադրբեջանական շատ ակտիվ պետություն է) ժամանակավոր կառավարություն եւ ռազմական գործողություններով, քաղաքացիական պատերազմով գրավել ամբողջ Ղազախստանը: Ըստ էության, մի պահ անգամ գրավեցին Ալմաթայի միջազգային օդանավակայանը, սակայն այս ծրագիրը կանխվեց: Եվ բոլորը պետք է հասկանան, որ այլեւս Ռուսաստանը հանգիստ չի դիտելու, թե ինչպես են իր հարեւան եւ իր հետ դաշնակից պետություններում իրականացնում նարնջագույն կամ իսլամական հեղաշրջումներ, որից պետք է օգտվի Թուրքիան, Մեծ Բրիտանիան: Նույնը նաեւ Չինաստանը չի պատրաստվում հանգիստ դիտել, թե ինչպես է Ղազախստանը, որն իր հարեւանն է, դառնում թուրքական կամ իսլամական ծայրահեղականների որջ:

- Ըստ Ձեզ, ստեղծված իրավիճակից Ղազախստանը կկարողանա՞ դուրս գալ՝ պահպանելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

- Իհարկե, կան վտանգներ, այդ թվում՝ պետականության կորստի: Ղազախստանում տարիներ շարունակ, մանավանդ վերջին տարվա ընթացքում աճեցվում էին պրոթուրքական, պրոիսլամական տրամադրություններ, որոնք տանում էին դեպի քաղաքացիական պատերազմի: Շատ կարեւոր է նշել, որ վերջին շրջանում, երբ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում գնում էին ինտեգրացիոն բնույթի  գործընթացներ, Նազարբաեւը ինչ-որ գիծ էր գծել եւ թույլ չէր տալիս, որ այդ գծից այն կողմ ինտեգրացիան անցնի: Հավանաբար, այդ գիծը նրան խորհուրդ էին տալիս իր անգլիական, գուցե թուրքական գործընկերները: Այդ գիծը վերաբերում էր քաղաքական համագործակցությանը, նույն ՀԱՊԿ-ի ավելի արդյունավետ գործունեությանը: Իհարկե, հիմա վերջնականապես պնդել չեմ կարող, բայց իմ վերլուծությունը բերում է նրան, որ Տոկաեւը կհանի այդ կարմիր գծերը, եւ կբացի  ճանապարհը դեպի էլ ավելի լայն ինտեգրում ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ղազախստանը ԵԱՏՄ-ի մեծությամբ երկրորդ պետությունն է եւ երկրորդ տնտեսությունը, որի ապագան, ըստ իս, չի կարող լինել թուրքական: Վերջիվերջո, Ղազախստանի կեսը ռուսախոս բնակչություն է՝ սովետական ինտերնացիոնալիզմի հոգով դաստիարակված: Այն ինտերնացիոնալ երկիր է եւ իր ինտերնացիոնալիզմի մեջ է իր ուժը: Այնպես որ, եթե փորձի շեղվել դեպի թուրքական աշխարհ, Ղազախստանի վերջն է լինելու: Այս դեպքում Ղազախստանի փրկությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ է, ինչպես նաեւ Հնդկաստանի, Իրանի ու Հայաստանի: Հակառակ դեպքում՝ պետք է լինի Թուրքիայի, Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ: Գիտեք, արդեն ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ չի լինելու երկու աթոռի վրա նստել, այսինքն՝ ստանալ օգուտներ Ռուսաստանի հետ ընկերությունից, բայց, միեւնույն ժամանակ, խոչընդոտել, որպեսզի ՌԴ-ի շուրջ ձեւավորվի ամուր ինտեգրացիոն միավորում: Ուստի՝ կարծում եմ, որ Ղազախստանը շատ մոտ ապագայում կգնա դեպի քաղաքական ինտեգրացիայի Ռուսաստանի հետ եւ դրանից հետո խոսք կգնա ՌԴ-Բելառուս Միութենական պետության մեջ Ղազախստանի ընդգրկման մասին: Ըստ իս, սա շատ լավ ճանապարհ է՝ ե՛ւ Ղազախստանի, ե՛ւ Հայաստանի համար, հակառակը՝ շատ տխուր է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan