1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նիկոլը եւ իր «շայկան» պետք է հեռանան. ՍԻՄ նախագահ

Հայտնի է, որ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմ սանձազերծեց Արցախի ու հայ ժողովրդի դեմ՝տարածաշրջան բերելով նաեւ այն վարձկան ահաբեկիչներին Մերձավոր Արեւելքից, որոնց հովանավորն էր Թուրքիան:

Պատերազմի 44 օրերի ընթացքում, Արցախի դեմ կիրառվեցին միջազգայնորեն արգելված զինատեսակներ, եւ այս ամենը այդպես էլ լիարժեք արձագանք չգտավ միջազգային կառույցների կողմից: Իսկ այսօր, հայն ունի ծանրագույն կուրուստներ, հազարավոր զոհված զինվորներ, անհայտ կորածներ ու գերիներ. հրատապ հարցեր որոնք դեռ չեն ստացել լուծում՝ միջազգային կառույցների անտարբերության ու նաեւ ՀՀ իշխանությունների անգործության հետեւանքով:


Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հայտարարությունը՝ վտանգի տակ է դրել ոչ միայն Հայաստանի սուվերեյնությունը, այլեւ մեր ազգի պատմական գոյությունը:

Հայտնի է նաեւ, որ չարաբաստիկ հայատարարության ստորագրությունից անմիջապես հետո,  17 քաղաքական ուժեր քաղաքական գործընթաց սկսցին կապիտուլացիայի հայտարարության տակ ստորագրած անձի հրաժարականին հասնելու համար:

17 կուսակցությունների շարքում էր նաեւ ազգային–պահպանողական կուսակցություն՝ Սահմանդրական Իրավունք Միությունը ՝ի դեմս կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի: Սակայն նշենք, որ ավելի վաղ` դեռ սեպտեմբերի կեսերին, ՍԻՄ-ը արդեն իսկ հանդես էր եկել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ կանխատեսելով այն բոլոր հնարավոր վտնագները, որի առաջ այսօր կանգնեցինք ազգովի:

Այսօր մենք ապրում ենք այլ իրականության մեջ. վտանգված Հայաստան, մաս-մաս թշնամուն հանձնվող Արցախ, խաթարված հարաբերություններ մեր ստրատեգիական դաշնակիցներ՝Ռուսաստանի եւ Իրանի հետ:
Ինչպես պետք է գործել ազգային մարտահրավերների այս պայմաններում. ինչպիսին պետք է լինի այն անձը. իր մասնագիտական ու ամենակարեւորը՝ ազգային նկարագրով, որ այսպիսի ծանր իրավիճակում երկրի կառավարումը ստանձնելով ՝ կարողանա հասնել սոցիալ-քաղաքական առաջնահերթ խնդիրների կարգավորմանը, երկրում կայունության հաստատմանը: Որոնք են լինելու մեր ազգային գերակայությունները՝ արտաքին հարաբերությունների հարցում: Արդյո՞ք հենց այսօր էլ փորձեր չեն արվում պառակտելու քաղաքական դաշտը:
Այս եւ այլ հարցերի շուրջ,  NewsMedia.am-ը զրուցել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ:


-Պարոն Բաբուխանյան, հայտնի է որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ՍԻՄ կուսակցությունը դարձավ 17 քաղաքական ուժերից մեկը, որը կարեւորագույն մասնակցություն ունի պետականությունը կորցնելու եզրին հայտնված մեր երկիրը փրկելու, ճանապարհներ գծելու գործում: Եւ իս կզբանե պետք է ձեւավորվեր ազգային փրկության կոմիտեն: Ինչպիսի՞ն պետք է լիներ այդ կոմիտեն, ի՞նչ աշխատանքային կանոնակարգ եւ ծրագրեր պետք է ունենար՝ազգային հրատապ խնդիրներին լուծումներ տալու համար:

-17 կուսակցությունների համատեղ հայատարությունները սկսվեցին դեռեւս հոկտեմբերի կեսերից, երբ ակնհայտ էր որ պատերազմում մենք ունենք շատ վտանգավոր ու բացասական տենդենցներ, եւ որ կանգնած ենք պարտության առջեւ: Արդեն իսկ այդ ժամանակ,  հիշում եք. մեր 17 կուսակցությունները արեցին իրենց հայտարարությունները, որ պետք է ստեղծվի հատուկ օպերատիվ կառավարման մարմին: Նոյեմբերի 9-ին, 17 կուսակցությունները միասին արդեն արեցին հայտարարություն` Նիկոլին անվստահություն հայտնելու եւ պաշտոնանկության պահանջ ներկայացնելու մասին, որից հետո կայացվեց որոշում՝ ստեղծելու ազգային փրկության կոմիտե:

Իմ կարծիքով  դա այն փուլն էր, երբ հնարավորություն կար Հայաստանը փրկելու այն սարսափելի հետեւանքներից, ինչին որ բերեց Նիկոլի իշխանությունը: Ինչ վերաբերում է նրան  թե ինչպես պետք է գործեր, ապա կարծում եմ, որ ազգային փրկության կոմիտեն պետք է լիներ հենց 17 կուսակցություններից բաղկացած մի թիմ, որը որ իրեն պետք է դրեւորեր այդ փուլում որպես ժամանակավոր իշխանություն: Եւ այո,  երկիրը փրկելու նպատակով.որպեսզի պատերազմը չավարտվեր այնպես, ինչպիսին որ եղավ ավարտը: Եւ կամ պետք էր ետպատերազմյան շրջանը՝ (որը սկսվեց նոյեմբերի 10-ից եւ ավարտվեց դեկտեմբերի 1-ով ) անցնել արդյունավետ ճանապարհով, որպեսզի թուրքը իրեն «լավ չզգար», ինչպես որ նա լավ զգաց այդ ընթացքում, եւ մինչ օրս չլուծվեց անգամ գերիների հարցը: Այ, այս խնդիրները պետք է լուծեր Ազգային փրկության կոմիտեն: Այն չձեւավորվեց, կանոկարգը որպես այդպիսին չընդունվեց, բայց լավ թե վատ, 17 կուսակցությունները տարան քաղաքական գործընթաց, որն ուղղված էր Նիկոլի եւ իր «շայկայի» ասպարեզից դուրս գալու:

-Արցախի կապիտուլացիայի հայտարարության տակ ստորագրած,  եւ Հայաստանի սուվերեյնությանը ծանրագույն վնաս հասցրած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը պահանջող կուսակցությունները,   հայտարարել են վարչապետի միասնական թեկնածուի անունը: Համաձայնեցված է՞ր արդյոք բոլոր 17 քաղաքական ուժերի հետ այդ հայտարարությունը, եւ ինչպես ե՞ք գնահատում դուք Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը՝ որպես քաղաքական գործիչ:

-Մեր կուսակցությունը այդ որոշմանը մասնակից չէ: Սա արդեն երրորդ փուլն է սկսում. այսինքն եթե համարենք առաջին փուլը դա պատերազմն էր, երբ որ փրկության կոմիտեի խնդիրը Նիկոլի հեռացումն էր եւ պատերազմի մեջ բեկում մտցնելը, երկրորդ փուլը` ետպատերազմյան իրավիճակն էր, (մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ, երբ հանձնվեց Լաչինը): Իսկ հիմա արդեն սկսվում է երրորդ` քաղաքական գործընթացների փուլը : Այսինքն հիմա սկսվում է Հայաստանի զարգացման՝ նոր գաղափարախոսության, նոր անվտանգության համակարգի ձեւավորման, նոր արտաքին քաղաքականության, նոր տնտեսական, սոցիալական քաղաքականության, Արցախի հարցի վերաբերյալ նոր դիրքորոշման, եւ այլ նոր իրավիճակների, գաղափարների ու ծրագրերի ստեղծման ժամանակահատված:

Հիմա որ ասում են փրկության շարժում՝ փոքր ինչ անհասկանալի է: Քանի որ հիմա ինչը փրկվել` փրկվել է, ինչը կորսվել` կորցրել ենք, հարցը այլեւս փրկության մեջ չէ: Հիմա հարցը նոր` ապագա Հայաստան կառուցելու մեջ է: Նոր Հայաստանը պետք է կառուցվի այնպես, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա ապահով, որպես իր երեխաների ապագան տեսնող, որպես իր սոցիալական  եւ տնտեսական խնդիրները լուծող, Արցախի եւ ՀՀ -ի ամեն մի թիզ հողակտորը պաշտպանող: Եւ այդ նոր Հայաստանը պետք է տարբերվի «Նիկոլի Նոր Հայաստանից», որովհետեւ «Նիկոլի նոր Հայաստանը»՝ դա կործանված Հայաստանն էր, դա հոմոսեքսուալիստներին իր թեւի տակ պահող իշխանության Հայաստանն էր: Դա ապազգային Հայաստանն էր: Մենք այսպիսի Հայաստանի  մասին չենք խոսում. մենք խոսում ենք ազգային արժեքներով, մեր ավանդույթներով, բարձր մշակույթով, ժամանակակից արդյունաբերությամբ ու գյուղատնտեսությամբ արագորեն զարգացող Հայաստանի մասին: Այսօր այս մասին պետք է խոսեն նոր ուժերը, իհարկե Նիկոլին հեռացնելուց հետո միայն: Նիկոլը եւ իր «շայկան» պետք է հեռացվեն:

Ճիշտ է, մեզ այդ քննարկումներին չեն հրավիրել որ իմանանք թե ինչ օրակարգ է քննարկվել, բայց եթե անգամ մենք քննարկումներին մասնակցեինք ՝հարց կտայինք.ի՞նչն է պատճառը, որ քննարկվում է ընդհանուր թեկնածուի հարցը: Երբ որ դեռ Նիկոլը տեղում է: Չէ ո՞ր դա կարող է պառակտում մտցնել ընդդիմադիր շարժման մեջ. քանի որ անկախ անձից՝ կլինեն մարդիկ որ հավանություն կտան այդ մարդուն, կլինեն այնպիսինները, որ գուցե տարաձայնություններ կունենան:

Փաստորեն ստացվում է, որ մենք պատրաստվում ենք հանել Նիկոլին, բայց մեկ տարի թողնել Նիկոլի Ազգային ժողովը: Կարծում եմ, նիկոլական Աժ-ը եւս պետք է հեռանա, եւ նոր ընտրություններ լինեն: Հիմա ինչու պետք է Հայաստանը ապրի նորից ժամանակավոր, նորից անհասկանալի ու հանցավոր ԱԺ ունենալու պայմաններում: Այստեղ խնդիրը ոչ թե Վազգեն Մանուկյանի անձի, այլ այն ճանապարհային քարտեզի մեջ է, որը նախատեսում է այսօրինակ լուծում: Այսինքն մեկ տարի. ՀՀ-ն պետք հանդուրժի դավաճան, անկարող, անփորձ, ժողովրդի մասին չմտածող Ազգային ժողովին: Ինչի՞ համար՝ ես չգիտեմ: Ինչ վերաբերում է ձեր հարցին Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհի վերաբերյալ, մենք Վազգեն Մանուկյանի հետ ճանապարհ ենք անցել 1988 թվականից. այսինքն իր կուսակցությունն իր ճանապարհով, մեր կուսակցությունը՝ մեր: Որպես անձ ՝հարգանքով եմ նրան վերաբերում, քաղաքական առումով՝կան հարցեր որոնց հետ համամիտ եմ, կան հարցեր, որոնց հետ համամիտ չեմ: Բոլոր դեպքերում, պետք է ներկայացվի այն ծրագիրը , որով պատրաստվում են առաջնորդվել առաջիկա մեկ տարում՝ եթե հասնեն իշխանության: Բայց էլի եմ ասում. նախ պետք է հասնել Նիկոլի հրաժարականին, ԱԺ-ի անմիջապես լուծարմանը, ապա ընտրել նոր Ազգային ժողով, եւ ով ընտրություններում կստանա մեծամասնությունը, նա էլ կլինի երկրի վարչապետը:


-Իսկ այս հապշտապ սցենարների մեջ չե՞ք նշմարում Արեւմուտքի՝գլոբալիստական ուժերի ձեռքը, պառակտումներ մտցնելու քաղաքական դաշտում եւ ընդդիմադիր շարժման մեջ: Որպեսզի չկայանա կոնսոլիդացիա:

-Իհարկե ոչ մի տեղ չանհայտացան այն ուժերը, որոնք կապված են գլոբալիստական այս կամ այն շրջանակների հետ: Նրանք կան. նրանք շարունակում են գործել: Կոնկրետ ես չեմ ուզում ասել, որ այս կամ այն շրջանակի մասնակցությունը կա, թե ոչ, կամ որքան կա...Բայց մենք պետք է հասկականք. թե ինչո՞ւ հանկարծ այսօր Ռուսաստանի հետ բարեկամության մասին սկսեցին խոսել այն մարդիկ, ովքեր բառի բուն իմաստով մի ամիս առաջ հայհոյում էին Ռուսաստանին: Նույն Նիկոլը, մինչ իշխանության գալը եւ դրան անմիջապես նախորդող ժամանակահատվածում հայոհոյում էր Ռուաստանին, եւ պահանջում էր Հայաստանը դուրս բերել բոլոր համաձայնագրերից, որտեղ կա Ռուսաստանը, մասնավորապես ԵԱՏՄ-ից: Այսօր այնպիսի ժամանակահատված է, երբ շուռ տված, դիմակները փոխած հակահայ այնպիսի երեւույթներ կան, որոնց ժողովուրդը, նորից չպետք է խաբնվի:
Եւ չխաբնվելու համար ժողովուրդը պետք է լսի այն փորձառու գործիչներին, ովքեր դեռեւս 2.5 տարի առաջ ասում էին. ժողովուրդ  Նիկոլը չարիք է,   դուք տուժելու եք, կորցնելու ենք Արցախը, կորցնելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը , կորցնելու ենք տնտեսությունը, կորցնելու ենք մեր զավակներին , եւ մեր ապագայի այն տեսլականը, որը կարող էր ունենալ վերամիավորված Հայաստանը:

-Այդուհանդերձ, արդյո՞ք 17 ուժերի ֆորմատում նոր ուժեր չեն սողոսկել:

-Այն 17-ի ֆորմատը որը որ կար նոյեմբերի 9-ին, եւ հոկտեմբերի կեսերին, այդ 17-ի ֆորմատը կարծես թե չկա: Որովհետեւ կուսակցությունների մի մասը ընթացքում դուրս եկան, ավելացան նորերը, մի մասը միավորվելով անհատ գործիչների հետ՝ ձեւավորել են շարժում: ՍԻՄ-ը մշտապես շարժվում է իր քաղաքական օրակարգով: Նիկոլը՝ վաղ թե ուշ կլինի մեկ շաբաթ, մեկ ամիս հետո հրաժարական է տալու: Այս կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնենք մեր ծրագրերը,  եւ  պետք է պատասխանենք վերը մատնանշած բոլոր հարցերին.անվտանգությունից սկսած՝ վերջացրած մշակութային ծրագրերով: Եւ այդ ծրագրերի մեջ ժողովուրդը պետք է կատարի ընտրություն.պետք է կատարի ընտրություն քաղաքական գործիչների մեջ, եւ հիշի. ով երբ խաբել է, կամ չի խաբել ժողովրդին, ով սխալ ուղի ցույց տվել, կամ ինքն է սխալ ճանապարհով գնացել:

Ժողովուրդը այլեւս սխալվելու լիմիտը սպառել է: Որովհետեւ երբ որ սխալվեց՝ կորցրեցինք Արցախի տարածքները, կորցրեցինք  մեր ժողովրդի լավագույն զավականերին, եւ այսօր եթե մեկ անգամ եւս նորից սխալվենք ՝ դա կլինի վերջին սխալը:

Այսօր պետք է դնել պետության նոր, ազգային՝ Ռուսաստանի հետ քաղաքական միություն ձեւավորած, Հայկական չորրորդ հանրապետության հիմքը: Սա է մեր ապագայի առանցքը, տեսլականը: Հերիք եղավ, մեր քաղաքական ուժերը մտածեն սեփական իշխանության ու սեփական աթոռի մասին: Հերիք եղավ: Պետք է  մտածեն մեր տուժած ժողովրդի, մեր բազմաչարչար երկրի, մեր վտանգված սահմանների, մեր կործանված տնտեսության, մեր դատարկվող պետության մասին: Իշխանության մեջ տաք տեղ ունենալու ձգտումն էր, որ բերեց մեզ հասցրեց այս կոտրած տաշտակի առաջ, որ մեր 30 տարվա պայքարը, մեր 30 տարվա տեսլականը, 30 տարվա զոհերը, մեր հերոսությունները, շատ կարճ ժամանակում հօդս ցնդեցին: Դրա համար քաղաքական ուժերը պետք է մտածեն ոչ թե ամբոխին հաճոյանալու ու լայքեր հավաքելու, այլ ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը անվերապահորեն ծառայելու մասին: Ցանկացած քաղաքական ուժ,  ով ձգտում է իշխանության՝  պետք է բացատրի. ինչպե՞ս է բուժելու մեր ժողովրդի վերքերը , ինչպես է տեսնում նոր հզոր Հայաստանի տեսլականն ու նշի անվտանգ ու ապահով Հայաստանի զարգացման հիմքերը:

 

 

Զրույցը՝ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ 

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Արցախից 

 

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan