1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նման անհեթեթություններ տարածողներին ես խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ լինել Ուկրաինայում, եւ»...

Տևական ժամանակ է, ինչ մամուլը գրում է այն մասին, թե Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր պարտականությունները պատշաճ ու լիարժեք ձեւով չի կատարում, եւ որ դեսպանությունը այսպես ասած անգործության է մատնված: Ավելին, մամուլը շատ հաճախ է «հղում» անում պտտվող այն լուրերին, թե Անդրանիկ Մանուկյանը՝ տարբեր ժամանակներում հայտնվում է նաեւ սկանդալների ու միջադեպերի կենտրոնում: Վերջին մեղադրանքը որ հնչեց դեսպանի հասցեին այն էր, որն նա երբեմն ճիշտ ձեւով չի տեղ հասցնում հայկական կողմի դիրքորոշումները, եւ որ իբրեւ դա էր հայ-ուկրաինական հարաբերությունների  սրման պատճառը:

Այս և այլ խոսակցությունների շուրջ, Fnews.am-ը փորձեց ստանալ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.«Նման անհեթեթություններ տարածողներին ես խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ լինել Ուկրաինայում և հայ համայնքից հարցնել իմ, և առհասարակ դեսպանատան կատարած աշխատանքների մասին: Դրանից հետո արդեն թող սկսեն լուրեր տարածել: Իսկ այն, որ ես կառավարության խոսքը տեղ չեմ հասցնում կամ թերանում եմ իմ աշխատանքում, ցավով պետք է նշեմ, որ դա ինչ-որ մեկի բացարձակ հիվանդ երևակայության արդյունք է: Հայ-ուկրաինական հարաբերությունները լարվեցին դեռևս Վիկտոր Յուշչենկոի ժամանակ, երբ Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը և Վրաստանը ստեղծել էին «ՎՈՒԱՄ»-ը: Ապա նախագահ ընտրվեց Յանուկովիչը, իսկ ես Ուկրաինայում Հայաստանի դեսպանն էի, եւ պիտի ասեմ, որ մեր հարաբերությունները հիանալի էին՝ բոլոր առումներով: Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվեցին 2014 թվականին, երբ ՄԱԿ-ում Հայաստանը Ղրիմի հարցով դեմ քվեարկեց Ուկրաինային, կողմ քվեարկելով Ռուսաստանին: Այդ առիթը Ադրբեջանը բաց չթողեց և խրախուսելով ուկրաինական լրատվամիջոցներին, սկսեց տարածել հակահայկական տեղեկություններ»:

Դիտարկմանը, թե հունվարի 26-ի հայտնի նիստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ծավալված թեժ քննարկման ժամանակ ինչո՞ւ հակահայկական դիրքորոշմամբ աչքի ընկավ նաեւ Ուկրաինան, եւ թե այս պատմության համատեքստում ինչո՞ւ են լուրեր պտտվում, թե դեսպանի «առաքելությունն» իրականացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Թեւան Պողոսյանն ու Արտակ Զաքարյանը, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ.«Իսկապես Հրանտ Բագրատյանը, Թևան Պողոսյանը և Արտակ Զաքարյանը եղել են Կիևում: Արտակ Զաքարյանն ինձ հետ ներկա է եղել բոլոր հանդիպում-քննարկումների ժամանակ: Դուք կարող եք անձամբ Արտակ Զաքարյանից հարցնել իմ գործունեության, հայ համայնքի վիճակի մասին: Չգիտեմ, Բագրատյանի և Պողոսյանի հանդիպումները ինչ ընթացք են ունեցել, բայց գիտեմ, որ նրանք ունեցել են հանդիպումներ և քննարկումներ, ու բավականին աշխատանք են տարել: Իսկ մյուս անհեթեթություններից ես արդեն հոգնել եմ և անգամ ժամանակ չեմ տրամադրում դրանք որևէ կերպ մեկնաբանելու համար»:

Հ.Գ Ի դեպ, Ուկրաինայի հայ համայնքի վեր ու վարն իմացող մեր հայրենակիցներից մեկն էլ, ում հետ զրույցի էի բռնվել մի հանդիպման ժամանակ, խոսելով Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին, հետաքրքիր դիտարկում արեց, ասելով հետեւյալը. «Ինչ-ինչ դրդապատճառներով ինչքան էլ որ փորձում են կենտրոնանալ Անդրանիկ Մանուկյանի ուղղությամբ, այնքան նրա ազդեցիկությունը մեծանում է: Գիտեք, կադրից դուրս չերեւացող գործեր կան՝ հանուն հայ համայնքի զարգացման ու կայացման, որ խոսքերից առավել են:
Անդրանիկ Մանուկյանը իսկապես հայրենասեր ու պետականամետ գործիչ, ով կարողանում է Ուկրաինայի նման պետության ներսում համախմբել, լուծել ու կարգավորել երեւացող ու չեւերացող այնպիսի կարեւորագույն հարցեր, որոնք գուցե ի վիճակի չլինեն իրականացնելու այն թավշյա դեմքով երեւույթները, ովքեր բառեր արտասանելուց եւ աջ ու ձախ չարախոսելուց այն կողմ ոչինչ անել չեն կարող»:

Մեր հաջորդ հրապարակման շրջանակներում կանդրադառնանք նաեւ միջազգային մամուլի հրապարկումներին՝կապված դեսպանի գործունեության ու նրա կատարած աշխատանքների մասին, որի վերաբերյալ  բավականին հետաքրքիր գնահատականներ կան...

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan