Նման դեպքերում հայկական կողմը միշտ պատասխում է հակառակորդին
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ շեշտակիորեն աճել են հակառակորդի կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումները: Միայն նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը նշված հատվածում ադրբեջանական բանակը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ, որից 8-ի դեպքում՝ նռնականետից և խոշոր տրամաչափի այլ զինատեսակներից:
Ինչպես Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում նշեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, բոլոր նման դեպքերում, այդ թվում նաև այս գիշեր, երբ կրակահերթերն այդքան շատ են լինում, հայկական կողմը պատասխան է տալիս:
Խոցված ուղղաթիռի վերաբերյալ ձեռնարկվելիք քայլերի մասին պրն. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՊԲ առաջապահ ուժերի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար հակառակորդին մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:
Ներկա դրությամբ, ինչպես ուղղաթիռի անկման վայրը, այնպես էլ ողջ առաջնագիծը գտնվում է հայ դիրքապահների մշտական վերահսկողության տակ:
