Նոր Արեշում տունը փլուզվել է, բնակիչը` մնացել ներսում
Մայիսի 26-ին` ժամը 12.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 123-րդ տունը ժամը 09.00-ի սահմաններում մասնակի փլուզվել է, դուռը փակ է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ ժ.09:00-ի սահմաններում ամբողջությամբ փլուզվել է Բավական Մարգարյանին պատկանող տանը կից (կառուցվել է 1990-ական թվականներին) սանհանգույցը (մոտ 15 ք.մ): Ժ.12:55-ին փրկարարները հոսանքազրկել են տունը:
