«Նոր բանդայի գործով» վկան նախաքննական փուլում չի իրազեկվել իր իրավունքների մասին
Փաստինֆոն գրում է.
«Նոր բանդայի գործով» այսօրվա նիստում հարցաքննված վկան տվեց իրարամերժ ցուցմունքներ:
Վկա Գայանե Պողոսյանը նախ հայտնեց, որ իրեն գիշերն են ոստիկանություն տարել, ամբողջ գիշեր մնացել է ոստիկանությունում և միայն առավոտյան է տուն գնացել, ապա նշեց, որ 2 անգամ է ցուցմունք է տվել և գրել իր ձեռքով:
Վկան հավելեց նաև, որ երբ իրեն տարել են հարցաքննության նույն սենյակում բացի իրենից եղել են ևս 3 հոգի, յուրաքանչյուրին հերթով կանչել են տարել հարցաքննության, ապա վերադարձրել են նույն սենյակ:
Վկայի ցուցմունքները լի էին հակասություններով: Պաշտպանական կողմը, հայտարարությամբ հանդես գալով, նշեց, որ վկան, պաշտպնության կողմի և դատարանի տված նույն հարցերին տալիս է միմյանց հակասող ցուցմունքներ: Ըստ պաշտպանական կողմի՝ դատարանը տալիս է ուղղորդող հարցեր:
Հարցաքննվող վկայի ամուսինը, ով գտնվում էր դահլիճում, «խիստ նեղվեց», որ կնոջն ուղղված հարցերը շատ էին, և որ պաշտպանական կողմի հայտարարությամբ դրանք հակասական են, «ինքը 24 ժամ աշխատում է, հոգնած է»,- ասաց վկայի ամուսինը:
Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պատճառով դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց՝ վկան հարցաքննվել էր ժամը 13:30-ից ժամը 15:00 ընկած ժամանակահատվածում:
Վկան դատարանում հարցաքննվելիս հայտնեց, որ նախաքննական փուլում ցուցմունքը գրել է իր ձեռքով, սակայն հրապարակված նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ վկայի ցուցմունքը գրվել էր իր խոսքերից և ոչ թե՝ իր ձեռքով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
