Նոր ծննդաբերած կնոջը սպանության փորձ արած ամուսինը հոգեմետ դեղեր էր ընդունում
Ամուսնու կողմից հրազենային ծանր վնասվածք ստացած 27-ամյա Միլենայի առողջական վիճակը շարունակվում է կայուն ծանր մնալ: Վիրահատությունը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Միլենային վիրահատող նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը, հաջող է անցել, նրա վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, եւ հնարավոր է՝ կարիք լինի մեկ անգամ եւս վիրահատել: Բժշկի փոխանցմամբ՝ ամեն ինչ պարզ կլինի առաջիկա ժամերին կամ վաղն առավոտյան: Երեկ առավոտյան Միլենայի ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելել է նրան՝ Հանրապետական ծննդատուն. Միլենան օրերս է արու զավակ ունեցել: Մեզ հետ զրույցում Միլենայի մայրը պատմեց, որ Հայկն ու իր դուստրը որոշ ժամանակ շատ ջերմ զրուցել են, հետո փեսան հարցրել է՝ Միլենա, բուլկի կուտես, նա էլ դրական պատասխան է տվել: Երբ աղջկա մայրը գնացել է բուլկի գնելու, Հայկն այդ ընթացքում կրակել է կնոջ վրա՝ գնդակներից մեկը դիպչել է սրտին, 2-ը՝ ուսին, հետո Հայկն է ինքնասպան եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
