Նոր Գեղի ճանապարհին 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է այրվածքներով՝ իր իսկ ավտոմեքենայի մեջ
Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը՝ Կարեն Հարությունյանը, հայտնաբերվել է բազմաթիվ այրվածքներով` իր իսկ ավտոմեքենայի մեջ։ Կատարվածը վերջինս պատճառաբանել է ինքնասպան լինելու ցանկությամբ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին այրվածքներով Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթային բժշկության գիտական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի բնակիչ Կարեն Հարությունյանը։
Պարզել էր, որ 38-ամյա տղամարդուն այրվածքներով հայտնաբերել են Աշտարակ-Նոր-Գեղի ճանապարհին՝ նրա իսկ «Շեվրոլետ Ավեո» 33 ՍP 604 ա/մ-ի սրահում, որից հետո Շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նախ «Նաիրի» Բ/Կ, այնտեղից էլ՝ Երեւան՝ վնասվածքաբանության կենտրոն։
Մեր ունեցած տեղեկություններով՝ տուժածի վիճակը եղել է ծանր եւ օրեր շարունակ ի վիճակի չի եղել հաղորդակցվելու։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ հունվարի 11-ին ոստիկաններին ի վերջո հաջողվել է բացատրություն վերցնել, որի ժամանակ նա հայտարարել է, թե հունվարի 5-ին, նշված վայրում, ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզման միջոցով։
Թե ինչու՞, տուժածը չի մանրամասնել։ Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն, փորձ է արվում պարզել իրականությունը։
