1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր գործիք` բաս քանոն (Foto)

Մի քանի ամիս առաջ ստեղծվեց նոր գործիք` առաջին բաս քանոնը, իսկ բոլորովին վերջերս էլ «ԿԱՌԼԵՎՈՆԻ» արվեստի սրահում նաեւ մեր ներկայությամբ փորձարկվեց, ապա «թրջվեց « երկրորդ բաս քանոնը, որի հովանավորը սրահի տնօրեն Կառլեն Կարապետյանն է: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց գործիքի հեղինակներից կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, դրանով իսկ էլ ավելի կհարստանա մեր ազգային ժողովրդական երաժշտության հնչողությունը: Ապա մեր զրուցակիցը շարունակեց. -Սա երկրորդ նման գործիքն է, առաջինը կոչվում է «Ալվարդ», երկրորդը` «Նվարդ»: Այս գործիքը, որը պետք է գործնականում օգտագործվի, նվիրել ենք Թովմաս Պողոսյանի Սայաթ-Նովա աշուղական անսամբլին: Եվ արդեն սկսվել են «Գոհար» գործիքի աշխատանքները: Ամեն պատվիրատուի ծնողի, երեխայի կամ կնոջ անունով ենք կոչում գործիքը, որպեսզի պատվիրատուն էլ իրեն լավ զգա: Առաջինը փորձնական էր եւ տեղափոխվելու է մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոն, որտեղ ուսանողին կսովորեցնենք նվագել այս գործիքը: Եվ այն ուսանողը, որը լավ կտիրապետի գործիքին, գործիքով հանդերձ կտեղավորվի աշխատանքի որեւէ նվագախմբում: Ընդ որում, գործիքն արժե մոտ 2000 դոլար, բայց մենք տվյալ ազգային նվագախմբին այն պարզապես նվիրում ենք: Առաջին գործիքը պատրաստված էր առանց ոտնակի եւ առանց ձայնը խլացնող սարքի, երկրորդն արդեն պատրաստեցինք ձայնը խլացնող տարբերակով, որ ավելի պրոֆեսիոնալ լինի: Ինչպես նվագախմբի երաժիշտը կցանկանա, այնպես էլ կօգտագործեն: Առաջին գործիքի պատրաստման ժամանակ օգտագործված էր նաեւ երիտասարդ հորթի կաշի, իսկ երկրորդը միայն փայտի մասով է պատված. վարպետը գտավ, որ այսպես ավելի հնչեղ կլինի` ինչպես, օրինակ, կոնտրաբասն է: Փայտը բերված է Տուապսեից, որտեղ ինձ օգնել են Լեւոն Մկրտչյանը եւ եղբայրներ Տիգրան ու Հմայակ Ցկանյանները: 10 գործիքի փայտ`եղեւնի, վարպետի ցուցումով այնտեղից տեղափոխել ենք Երեւան: Այս ծառի փայտը կարողանում է իր միջով տանել երաժշտական հնչողությունը, այն երկար պահել: Ամբողջ հաշվարկներն արել է լարային գործիքների հիանալի վարպետ, հիանալի մարդ Ալբերտ Զաքարյանը, ով սկսել է թառ պատրաստելուց, հետո պատրաստել է քամանչա, ուդ, քանոն, վերջերս՝ սանտուր, մի խոսքով`մեր բոլոր լարային գործիքները… Նա պատրաստեց գործիքը, եւ արդյունքում ստացել ենք արվեստի գործ` հիանալի արտաքին տեսքով: Ես արդեն 7 գործիքի պատվեր եմ տվել վարպետին, փնտրում եմ հովանավորի: Գործիքը կոչել ենք բաս քանոն, որպեսզի շատ հեշտ լինի այն գտնելը ինտերնետում: Այն ոչ արտաքին տեսքով, ոչ չափսերով, ոչ ձայնի հնչողությամբ նման չէ քանոնին. մեր գործիքը ոտքեր ունի, 16 լարանի է (սովորականը 72 լարանի է), օգտագործված են կոնտրաբասի լարեր, այսինքն` ամեն ինչով տարբերվում է, եւ հեղինակային իրավունքներն էլ պահպանել ենք: Մշակույթի նախարարին խնդրել եմ, որպեսզի գործիքը ներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում` որպես հայկական ժողովրդական նոր գործիք:

image (2)

Մենք զրուցեցինք նաեւ վարպետի` Ալբերտ Զաքարյանի հետ, ով մասնավորապես ասաց. «Բաս քանոնը պատրաստելուց առաջ սկսեցի ուսումնասիրել ջութակ, կիթառ, դաշնամուր, կոնտրաբաս, ալֆա, այսինքն՝ տավիղ, եւ միայն դրանից հետո եկա այն եզրակացության, թե ինչ հաշվարկով պիտի գործիքը կառուցեմ։ Առաջինը վերցրեցի լարի տատանումը, լարի երկարությունը եւ նրա տատանման հաճախականությունը, հաշվեցի, թե ինչքան է ձգողականությունը լինելու: Մոտավորապես 550 կիլո հաշվեցի, բայց դուրս եկավ 600, այդ ճնշման տակ պետք է դիմանա, կոնստրուկցիան ամուր լինի, չծռվի, չոլորվի: Լարերի լարման կոնստրուկցիան փոխեցի, ձայնամարիչ, համապատասխան փայտ ընտրեցի՝ թխկի, ընկուզենի, հաճարենի, եղեւնի, հացենի, նույնիսկ հենակների համար օգտագործել ենք հոնի... Ոճն էլ Կիլիկիայինն է, բայց կլինեն նաեւ այլ ոճեր…»:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan