«Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատի շարքերը նոսրանում են
«Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատի անդամները արդեն երկրորդ օրն է, ինչ գիշերում են Ազատության հրապարակում: Սակայն նրանց շարրքերը գնալով նվազում են: Այսօր առաջնորդներից որևէ մեկը Ազատության հրապարակում չէր, չնայած այնտեղ մնացած քաղաքացիներն ասում են, որ գիշերել են այնտեղ:Ի դեպ, այսօր ժամը 17:00-ին հերթական հավաքն է տեղի ունենալու, այս անգամ մասնակցելու է նաև «Ոչ»-ի ճակատը:
