«Նոր Հայաստան»-ի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել
«Նոր Հայաստան»-ի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից:
1.04
ԿԸՀ-ն Մոսկովյան պուրակի սկզբնամասում փակ է երթի մասնակիցների առաջ ոստիկանական պատով։
Երթի մասնակիցները Մոսկովյան պուրակի սկզբնամասում են, որտեղ ոստիկանական պատը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել: Հաղորդվեց, որ ընտրատեղամասերից մեկում ծեծի է ենթարկվել «Ժառանգության» ներկայացուցիչ հանձնաժողովի անդամ Հրայր Մանուկյանը:
12.53
Գարեգին Չուգասզյանը երթի ընթացքում կարճ կանգառի ընթացքում հանդես եկավ ելույթով։
«Մեզ ասում են, թե դուք կոչեր եք անում ապստամբության, մենք այսօր տեսանք այդ ապստամբությունը: Ապստամբությունն այն է, որ իրենք իրենց վարչական ռեսուրսներով, ոստիկանական համակարգով , ավտոբուսներով մարդ են բերում և այդ մարդիկ մտնելով ընտրատեղամասեր` քվեարկում են իրենց դեմ»,–ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իշխանությունն ուղղակի չի ճանաչում հայ ժողովրդին ու արդեն սկսում է կասկածել` իրենք կապ ունե՞ն հայ ժողովրդի հետ, թե ոչ:
12.35
Չնայած ցուրտ եղանակին, որոշվեց, որ «ոչ»-ի կողմնակիցները գիշերելու են Ազատության հրապարակում, իսկ նախքան այդ մի երթ էլ կազմակերպեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս մասին հայտարարած Ժիրայր Սեֆիլյանը հավելեց. «Պիտի ճնշենք, ժողովրդի շունչը պիտի զգան սրանք»:
Այս պահին երթի մասնակիցները «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան « վանկարկումներով քայլում են դեպի ԿԸՀ:
մանրամասն՝այստեղ:
