«Նոր Հայաստանը» հրավիրում է Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները հրավիրում են քաղաքացիներին ամանորյա գիշերը դիմավորել Ազատության հրապարակում, որտեղ, ինչպես նրանք են նշում, տեղադրված կլինի մեծ տոնածառ, որը զարդարված չի լինելու: «Միասին զարդարենք մեր երազանքի ամանորյա տոնածառը մեր իղձերով ու պատկերացումներով: Տոնական սեղանին լինելու են մասնակիցների կողմից բերված ուտեստներ (ընդեղեն, չիր, խմորեղեն…): Լինելու են ամանորյա անակնկալներ»,- նշված է տեքստում:
