Նոր լարվածություն Ամենայն Հայոց կաթողիկոսության և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև
1in.am-ը գրում է.Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը, որի ընթացքում քննարկվեց և որոշվեց 2015 թվականի ապրիլի 23-ին սրբերի շարքը դասել Հայոց ցեղասպանության նահատակներին:
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցած 61 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների շարքում ներկա չէին Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Կիրակի օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:
Ի՞նչն էր Երուսաղեմի պատրիարքության՝ Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին մասնակցելուց հրաժարվելու պատճառը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի օգոստոսին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված իր նամակում տարակուսանք էր հայտնում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ. «Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսի» համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
