Նոր մանրամասներ 8-րդ հարկից ցած նետված աղջկա դեպքով
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ հունվարի 3-ին Արաբկիր վարչական շրջանում բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետված և ողջ մնացած աղջկա դեպքով:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ աղջիկա և նրա մոր միջև վիճաբանություն է ծագել՝ ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ, որից հետո աղջիկը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց բնակարանի պատշգամբից ցած է նետվել:
Նշենք, որ դեպքից հետո աղջիկն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, և նրա մոտ ախտորոշվել է «կատատրավմա»:
