Նոր մանրամասներ երեկ Աջափնյակում կատարված սպանությունից
Փաստինֆոն գրում է. Երեկ Աջափնյակում դանակահարությունից մահացած 43-ամյա տղամարդու սպանությունը բավական ծանր հարված է նրա ընտանիքի անդամների համար: Մեր տեղեկություններով, տղամարդը ամուսնացած էր, երկու երեխաների հայր: Թե ինչն է եղել սպանության պատճառը, առայժմ հայտնի չէ, հայտնի չէ նաև երեկ սպանության կասկածանքով ձերբակալվածի անձը, սակայն, կատարվածը այս ընտանիքի համար իսկական ողբերգություն է, ուստի սպանվածի հարազատները ևս սեփական ուժերով փորձում են գտնել մարդասպանին:
Ի դեպ, սպանության կասկածանքով ձերբակալվածի ինքնությունը քննչական մարմինը չի շտպում բացահայտել: Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ արդեն իսկ հայտնի է նաև սպանության շարժառիթը, բայց այն ևս չի գաղտնազերծվում՝ քննության շահերից ելնելով:
Մեզ հաջողվեց պարզել, որ տղամարդը մահացել է պարանոցի, կրծքավանդակի, թևերի հատվածներում դանակով հասցված շուրջ 20 վերքերից։ Ասել է թե՝ մարդասպանը ոչ միայն ուղղակի ցանկացել է սպանել տղամարդուն, այլ դա արել է առանձնակի դաժանությամբ:
Հարվածների նման քանակը կարող է վկայել կամ այն մասին, որ մարդասպանը մենակ չի գործել, և նրան միաժամանակ մի քանի հարվածներ են հասցրել, ինչը հեշտությամբ կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում, կա՛մ մարդասպանը եղել է հուզական այնպիսի վիճակում, որ ուղղակի չի զսպել իր զոհի նկատմամբ իր ունեցած զգացմունքները:
Ի դեպ, հատկանշական է, որ դժբախտությունները, կարծես թե, հետևում են այս ընտանիքին: Մեր տեղեկույուներով, որոշ ժամանակ առաջ վտովթարից մահացել էր նաև սպանվածի եղբայրը:
