Նոր մանրամասներ երեկվա ինքնասպանության փորձից
«Նաիրի» բժշկական կենտրոնում նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան 3-րդ հարկից նետված և «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արմեն Կարապետյանի առողջական վիճակի մասին Shabat.am-ը փորձեց տեղեկանալ Էրեբունի բժշկական կենտրոնից: Շուշան Հունանյանը փոխանցեց, որ հիվանդի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն,սակայն չնչին դրական փոփոխություն է գրանցվել: Արմեն Կարապետյանը այս պահին դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ կփոխանցեն մոտակա օրերին:
Հիշեցնենք, որ Արմեն Կարապետյանն ունի կրծքավանդակի ծանր վնասվածք՝ թոքերի եւ սրտի սալջարդով, ողնաշարի վնասվածք, կոնքի կոտրվածք, զույգ ստորին վերջույթների կոտրվածքներ և նոյեմբերի 10-ին վիրահատվել է:
