Նոր մանրամասներ Երևանում կատարված սպանությունից
Shabat.am-ը գրում է. Նոր մանրամասներ են հայտնի դարձել Զեյթունում տղամարդու դիակի հայտնաբերման մասին: Մեր տեղեկություններով՝ տղամարդը մոտ 40 տարեկան է, չի աշխատում և ընտանիք չունի:
Նա մեծ հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը հենց այդ հողի վրա է կատարվել: Դանակի հարվածները սրտի շրջանում էին, առաջիկայում կբացահայտվեն գործի հանգամանքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել: Դավիթ Անհաղթի փողոցում, «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է եղել: Դիակի վրա դանակի հետքեր են եղել: Իրավապահներն արդեն զբաղվում են դեպքով:
