Նոր մանրամասներ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով
«Փաստինֆո»–ին նոր մանրամասներ է հայտնի դարձել 2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով:
Դատաբժշկական հանձնաժողովը պարզել է, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել է նաև Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, ով եղել է հղիի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկուհին, պարտավոր լինելով նրան հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները. այս պայմաններում հղիին չհոսպիտալացնելը չի հիմնավորվել:
Բժշկի կողմից ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը ծննդալուծումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, կնոջ մահվան հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
