Նոր մանրամասներ մոսկովյան ավիավթարից. զոհված ՀՀ 4 քաղաքացիները մեկնել էին ծննդյան տարեդարձ նշելու
Ինչպես արդեն տեղակացրել էինք, Իստրինսկի ջրամբարի մոտ օգոստոսի 8-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված բոլոր 4 հայազգի ուղևորները ՀՀ քաղաքացիներ են և Իստրինսկի ջրամբար էին մեկնել զոհված Պարույր Մանուկյանի ծննդյան օրը նշելու:
Ինչպես հայտնում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից, Պավել և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ երեխաները` 8 տարեկան Էրիկ և 10 տարեկան Օֆելյա Գելչյանները` նրանց զարմիկները:
«Իրենց հետ են եղել զոհված երեխաների ծնողները: Նրանք այնտեղ վարձակալել են հիդրոպլանային ինքնաթիռը և իրենց հետ վերցրել են իրենց զարմիկներին: Մնացած բարեկամները, հետևաբար, մնացել են ցամաքի վրա, ներքևում»,- հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից:
