ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Քիչ առաջ կործանված ինքնաթիռում ռուսներ էին
РИА Новости-ն հաղորդում է ,որ Բանգլադեշում Ան-26 բեռնատար ինքնաթիռ է կործանվել, ինքնաթիռում եղել է Ռուսաստանի չորս քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:
«Ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ եղել են Ռուսաստանի քաղաքացիներ»,- հայտարարել են ոստիկանությունում:
Երկու հոգու փրկել են տեղի ձկնորսները և փրկարարներն առավոտյան մոտ ժամը 10-ին: Նրանք ուղարկվել են հիվանդանոց: Ինչպես հայտնել են հիվանդանոցից՝ նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում է:
Մյուս երկու հոգու որոնումները շարունակվում են:
