Երեւանում այսօր՝ օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերված «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնումյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:

Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:

Նրա խոսքով, փրկարարները սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով, որ դուռը ներսից փակ է եւ դռան թակոցներին արձագանքող չկա: