Նոր միջադեպ՝ Աջափնյակ համայնքի ՀՀԿ-ականների միջեւ.ԴԱՀԿ նախկին պետը զիջում է դիրքերը...
Սկսվել է... եւ շարունակվում է: Գլադիատորական պայքարը այս անգամ էլ հասավ Աջափնյակ համայնք: Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, քիչ առաջ, լուրջ բախում է եղել Աջափնյակ համայնքում(16-րդ թաղամասում)ՀՀԿ-ական շտաբերի ներկայացուցիչների միջեւ: ՀՀԿ-ն կարգի է հրավիրում ՀՀԿ-ին:
Նույն լուրերի համաձայն, խոսվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի սանիկ, ռեյտինգայինով առաջադրված թեկնածու՝ Տավրոս Գեւորգյանի եւ ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած հրմշտոցի պատճառը եղել է իրար տարածքներ ներխուժելու հարցը: Խոսում են նաեւ, որ սկանդալի արդյունքում Տավրոսի շտաբը Աջափնյակ համայնքում փակել է իր դռները:
Փաստորեն, ինչպես մյուս տարածքներում, այստեղ նույնպես՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի առաջխաղացումը կասեցվում է ՝ իհարկե շտաբներ փակելու տեսքով: Թե ինչով կավարտվի այս թնջուկը, առայժմ դժվար է ասել: Բայց մի բան պարզ է. ՀՀԿ-ում իսկապես ռազմական տրամադրություններ են տիրում...
Ի դեպ, տպավորություն է ստեղծվում, որ այս անգամ Միհրան Պողոսյանը իր մարտավարությամբ կարծես թե շեղվում է հանուն թիմի խաղալու կարեւորագույն օրակարգից, ինչն անշուշտ իր հետեւանքները չունենալ չի կարող:
