Նոր նշանակում ոստիկանությունում
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել: Քիչ առաջ Վ. Գասպարյանի հրամանով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը, վերջինս նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, իսկ հետո ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում:
Նշենք, որ ՆԱՎ-ի պետը Արմեն Հակոբյանն էր, ով նշանակվեց Ճանապարհային ոստիկանության պետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Նա մեզ հետ զրույցում նշել է, թե առողջական խնդիրներ ունի, գնում է բուժման:
