Նոր Սահմանադրությամբ ԱԺ փոխնախագահներից մեկն ընդդիմադիր կլինի. Է. Շարմազանով
Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրվող լուրջ լիազորությունների փաստը և այն համարել ժողովրդավարության ցուցանիշ: «Այդ ժամանակ, երբ որ ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակում ԱԺ փոխնախագահը ստիպված կլինի որեւէ պատգամավորի խոսափողն անջատել, այդ ժամանակ չեն բողոքի, թե իշխանությունը զրկում է ընդդիմությանը ձայնից», – նկատել է Շարմազանովը:
