Նոր վարկած Դոնի Ռոստովում ինքնաթիռի կործանման պատճառի մասին
Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին նոր վարկած կա, որի համաձայն պատճառը կարող էր լինել բարձրության կարգավորման ղեկի՝ սառելու հետևանքով արգելափակումը, գրում է korrespondent.net-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին 55 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
ր
